i12760739824485371094.jpg

ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Ծնվել է 1952թ. մայիսի 6-ին Կամո (այժմ´Գավառ) քաղաքում: 1969թ. գերազանցությամբ ավարտել է Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1969թ. ընդունվել և 1973թ. գերազանցությամբ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը´ ստանալով տնտեսագետի որակավորում: 1973-1974թթ. աշխատել է Կամոյի գյուղատնտեսական արտադրական վարչությունում´ որպես ավագ հրահանգիչ, հաշվապահ: 1974-1977թթ. աշխատել է Պետբանկի Կամոյի բաժանմունքում, որպես ավագ վարկային տեսուչ, միաժամանակ ընտրվել է ՀԼԿԵՄ շրջկոմի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ: 1977-1980թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Կամոյի շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ, քարտուղար: 1980-1984թթ. աշխատել է ՀԿԿ Կամոյի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ, այնուհետև մինչև 1988թ. ընդհանուր բաժնի վարիչ և մինչև 1991թ. կազմակերպական բաժնի վարիչ: 1991-1993թթ. աշխատել է Կամո քաղաքի կոշիկի ֆաբրիկայի առաքման բաժնի պետ: Այդ տարիներին ընտրվել է քաղխորհրդի պատգամավոր և ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ: 1993-2002թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գավառի թիվ 70 ՄՏՈՒ-ի տնօրեն և միաժամանակ Գավառի պետական համալսարանի դասախոս: 1993-1994թթ. աշխատանքին զուգընթաց եղել է ¸Լիցք ՓԲԸե բանկի կառավարիչ: 1997-2002թթ. աշխատել է Գավառի քաղաքապետարանի ֆինանասական բաժնի պետ: Այդ տարիներին ընտրվել է Հայաստանի Հանրապետության համայնքների ֆինանսիստների միավորման վերստուգիչ հանձնաժողովի նախագահ: 2002թ. առ այսօր աշխատում է ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան: Տնտեսական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 2002թ-ից մինչև այժմ Գավառի համայնքի ավագանու անդամ է: Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր: Կոնտակտային տվյալներ. հեռ.՝ 091 19 52 00

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx