Vavetisyan.jpg

ՎԱՐԱԶԴԱՏ ԿՈՐՅՈՒՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՎԱՐԱԶԴԱՏ ԿՈՐՅՈՒՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ Վարազդատ Կորյունի Ավետիսյանը ծնվել է 1990 թվականին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Կրթություն 1997-2007թթ սովորել և ավարտել է Գավառի թիվ 5 միջնակարգ դպրոցը: 2007թ. - ին ընդունվել և 2011 թվականին գերազանցությամբ ավարտել է Գավառի պետական համալսարանի Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա բաժնի բակալավրիատը: 2011-2013թթ. սովորել և ավարտել է Գավառի պետական համալսարանի՝ ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա բաժնի մագիստրատուրան՝ ստանալով գերազանցության դիպլոմ: 2013-2016թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայի առկա բաժնում: 2016թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Աշխատանքային գործունեություն 2016թ . սեպտեմբերից Գավառի պետական համալսարան, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: 2013թ.-ից մինչ այժմ Գավառի պետական համալսարան, դասախոս: 2011-2016թթ. Գավառի պետական համալսարան, ծրագրավորող: 2015թ.-ից Լուսին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ: 2015թ.-ից Լուսին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամի աշխատանքային թիմի ղեկավար, դասընթացավար: Այլ տվյալներ 2014թ.-ին Հայաստանի Հանրապետության Ուսանողական ազգային ասոցիացիայի կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն ուսանող: Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ է։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային աշխատաժողովների։ Հեղինակ է շուրջ տասը գիտական աշխատանքների։ Մասնակցել է որակավորման բարձրացման մի շարք մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների` ազգային և միջազգային մակարդակով: Համացանցում հրապարակված մի շարք տեսադասախոսությունների հեղինակ է: Անկուսակցական է։ Ամուսնացած չէ։ Հեռախոս` 077 70 16 56

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx