ՆՈՐԱՅՐ ՀԵՐԳՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

04.02.2020

Գավառի քաղաքային գրադարանի աշխատակազմի նախաձեռնությամբ գրադարանում կազմակերպվել էր երիտասարդ ստեղծագործող Նորայր Հերգնյանին նվիրված ցերեկույթ: Նորայրը աշխատում է Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան և միաժամանակ ստեղծագործում տարբեր գրական ժանրերում: Նոր Հերգնյան դերասանին, ստեղծագործողին և անհատին ցերեկույթի մասնակիցներին ներկայացրեց գրադարանավարի մատենագետ Նորա Մարեմկոյանը՝ հարց ու պատասխանի միջոցով: Միաժամանակ գրադարանի ակտիվ ընթերցողներն ու թատրոնի Նորայրի  գործընկերը ընթերցեցին նրա ստեղծագործությունները: Էլեկտրոնային շնորհանդեսի միջոցով ներկայացվեց նաև Նորայրի կենսագրությունը, ստեղծագործական ուղին և արտերկրում գտնվող ընկերների ուղերձները: Նորայրին օրվա առթիվ շնորհավորեցին իր ուսուցիչները, հարազատներն ու ընկերները: Գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը ևս միացավ շնորհավորանքներին՝ իր խոսքում մասնավորապես նշելով երիտասարդ ստեղծագործողների և գրադարանի կապի կարևորությունը, իսկ Գավառի համայնքապետարանի աշխատակցուհի Լենա Գոհարյանը Նորայրին, որպես մերօրյա ստեղծագործողի, մաղթեց ստեղծագործական հաջողություններ և կարևորեց Գավառ համայնքում այսօրինակ միջոցառումների կազմակերպումը: