Հայոց բանակի 28-ամյա տարեդարձին նվիրվածմիջոցառում՝ Գավառում

30.01.2020

Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ հայոց բանակի կազմավորման 28-րդ  ամյակի առթիվ  արվեստի դպրոցում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, ազատամարտիկներ, քառօրյայի մասնակիցներ, զոհված զինծառայողնորի հարազատներ: Միջոցառումը մեկնարկեց  օրհներգով և լռության րոպեով: Այնուհետև ելութներով հանդես եկան Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը, Գավառի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը: Նրանք իրենց ելույթում Կարևորեցին հայոց բանակի գոյությունը և ներկաներին շնորհավորեցին օրվա առթիվ: 

Միջոցառման ընթացքում տարբեր մասերից ձևավորվեց ՀՀ զինված ուժերի զինանշանը պատկերող  խճանկար. Պատկերն ամբողջացրին   հոգևորականը, զինծառայողի մայրը, պետական ու համայնքային ծառայողները, պատերազմած և ապագա զինվորները: Խճանկարի ձևավորման խորհուդն այնէր, որ յուրաքանչյուր հայ իր ներդրումն ունի բանակաշինության գործում:

Հնչեցին նաև խոնարհումի ու երախտիքի խոսքեր՝հայոց բանակի կազմավորման գործում իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին: Գավառի ավագանու անդամ Գրիգոր Դաշտոյանը իր խոսքում նշեց, որ «նրանց արյան գնով է ձեռք բերվել այսօրվա խաղաղությունը, որի պահապանները նորօրյա հերոսներն են և պատրաստակամ երիտասարդությունը»; Իսկ Քառօրյայի մասնակից Նորայր Զախարյանն էլ ասաց, որ »ցանկացած պահի հայի զավակները պատրաստ են մարտնչելու հանուն իրենց մի կտոր հողի»: Ներկաներին օրվա առթիվ շնորհավորեց նաև զոհված զինծառայող Գեորգի Մնացականյանի հայրը՝ Գագիկ Մնացականյանը: Նա անառիկություն մաղթեց հաոց սահմաններին և անկեղծորեն հղեց մի մաղթղնք. «Հայրենիքի պաշտպանության գործում ոչ մի ծնող զավակ չկորցնի»:

Միջոցառումը իրենց կատարումներով հանդես եկան Գավառի արվեստի երաժշտական և դուդուկի դպրոցների խմբերն ու անհատ կատարողները: Երգեր ձոնվեցին Հայաստանին, հայ զինվորին ու իրենց կյանը հայրենիքին նվիրաբերածներին, իսկ ազգագրական խրոխտ պարերը խորհրդանշեցին  հայի ու Հայաստանի հարատևումն ու լուսավոր ապագան: