ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է UNICEF-Ի ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

21.06.2019

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանն ընդունել է UNICEF-ի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Գավառ թիվ 5 մանկապարտեզի գործարկաման և իրականացվող կրթական աշխատանքների մասին հարցեր; Այստեղ հաճախում են նախադպրոցական առանձնահատուկ կրթություն ստացող երեխաներ: Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ համայնքում մանկապարտեզի գործունեությունը կազմակերպելու համար և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել: Այնուհետև Տանյա Ռադոչայն այցելել է 5-րդ մանկապարտեզ և տեղում ծանոթացել պայմաններին ու իրականացվող աշխատանքներին: