ԳԱՎԱՌԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ «ՆՌԱՆ ՀԱՏԻԿ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՍՏՈՒԳԱՏԵՍԻՆ

20.06.2019

Գավառի՝ Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի թատերախումբը «Նռան հատիկ» հանրապետական թատերական փառատոնի ստուգատեսին փուլին հանդես եկավ «Մի բուռ հեքիաթ» ըստ Հովհաննես Թումանյանի ներկայացմամբ; Թատերախմբի գեղարվեստական ղեկավար Սաթենիկ Թովմասյանը և թատերախմբի փոքրիկ դերասաննները հանդիսատեսին ժամանակավորապես տեղափոխեցին թումանյանական հեքիաթների աշխարհ, և դա արեցին մեծ վարպետությամբ ու գեղեցիկ խաղով: Ստուգատեսի փուլին ներկա էին փառատոնի նախագահ Մարինե Ղազարյանը և փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ Աշոտ Հակոբյանը: Նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին ներկայացման առիթով և այն համարեցին հաջողված; Թատերախմբին շնորհավորեցին նաև Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը և արվեստի դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանը: