ԳԱՎԱՌՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է REaDY ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

05.06.2019

«Հայկական Կարմիր խաչի» ընկերության նախաձեռնությամբ և Գավառի քաղաքապետարանի աջակցությամբ, «ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանման» ծրագրի շրջանակներում Գավառի մշակույթի տանը այսուհետև գործելու է երիտասարդական REaDY ակումբը: Քաղաքապետարանի կողմից մշակույթի տանը սենյակներ են հատկացվել, իսկ  «Հայկական Կարմիր խաչի» ընկերությունը իրականացվել է կահավորումը և կազմակերպելու է ակումբի հետագա գործունեությունը: Կամավորների, «Հայկական Կարմիր խաչի» ընկերության, Գավառի քաղաքապետարանի և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ ակումբի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը ներկա էին նաև «Հայկական Կարմիր խաչի» ընկերության երիտասարդության, կամավորության և անդամակցության բաժնի ղեկավար Կատարինա Վարդանյանը, «Հայկական Կարմիր խաչի» ընկերության Գեղարքունիքի մարզային պատասխանատու Մակիչ Մնացականյանը, «ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանման»  ծրագրի համակարգող Գայանե Ավումյանը, ինչպես նաև Դիլիջան և Իջևան քաղաքներում նույն ծրագրի համակարգողները: Նշյալ ծրագրի և ակումբի գործունեության մասին պատմեց Գավառում ծրագրի համակարգող Սոֆի Կիրակոսյանը: Ակումբին արդյունավետ աշխատանքային ընթացք մաղթեց Կատարինա Վարդանյանը, իսկ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը ողջունեց Գավառում այսօրինակ ծրագրերի իրականացումը: Մակիչ Մնացականյանն էլ իր հերթին շնորհավորեց կամավորներին և հորդորեց համալրել նրանց շարքերը: Նշենք նաև, որ «ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանման ծրագիրը մեկնակրել է դեռևս նախորդ տարվանից և շարունակվել ու է մինչև 2021թի մարտ ամիս: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են ձեռներեցության, մասնագիտական կողմնորոշման ևայլ դասընթացներ՝ համագործակցությամբ Գավառի և հարակից գյուղական համայնքների մանկապարտեզների, դպրոցների, մշակութային և այլ հաստատությունների հետ: