«Լույս» հիմնադրամի 30 ամյակի առթիվ՝ Գավառից պատվիրակություն է մեկնել Նովոռոսիյսկ

21.05.2019

Վերջերս Կրասնոդար երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում մեծ շուքով նշվել է հայկական համայնքի  «Լույս»  կազմակերպության հիմնադրման 30 ամյակը: Այն Նովոռոսիյկում կազմակերպում է հայկական համայնքի գործունեությունը:  Գավառից, քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, պատվիրակություն է մեկնել Գավառ քաղաքի եղբայր Նովոռոսիյսկ քաղաք ՝ մասնակցելու տոնական միջոցառումներին: Պատվիրակության մեջ ընդգրված էին  նաև երգիչներ, անհատ կատարողներ, ովքեր հանդես են եկել տոնական միջոցառման ընթացքում: Հայկական համայնքի «Լույս»  կազմակերպության հիմնադրման 30 - ամյա հոբելյանի առթիվ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին տրվել է բարեկամության մեդալ, այն հանձնել է Կրասնոդար երկրամասի հայկական  համայնքի ղեկավար, Գավառի պատվավոր քաղաքացի  Յուրի Խաչատուրովը: Գուրգեն Մարտիրոսյանին հանձնվել է նաև խորհրդանշական հուշանվեր; Իր հերթին Գավառի քաղաքապետը պատվոգիր է հանձնել Նովոռոսիյսկում հայակական համայնքի ղեկավար Վլադիմիր Մխիթարյանին՝ «Լույս»  կազմակերպության գործունեությունը լավագույնս իրականացնելու համար: Գուրգեն Մարտիրոսյանը հանդես է եկել նաև շնորհավորական խոսքով, որտեղ քաղաքապետը շնորհավորել է Նովոռոսիյսկի հայ համայնքին և շնորհակալություն հայտնել նրանց հայի ինքնությունն ու տեսակը պահպանելու համար: