ԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԻ ՈՒ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԽՆԱՄՔ

20.05.2019

Վերջին տասնօրյակում Գավառ քաղաքում ակտրվորեն ընթանում են ծառերի սանիտարական մաքրման, կանաչապատ տարածքների խնամքի, ծառերի բների կրապատման և կանաչապատման աշխատանքներ: Իրականացվել է նաև ծառատունկ, Գավառի կենտրոնական փողոցներում տնկվել են տույա և գնդաձև ակացիա տեսակի տնկիներ: Աշխատանքներն իրականացնում է Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ-ը: Այս նպատակով Գավառ համայնքի բյուջեից հատկացվել է 3մլն 900հազար դրամ: