Գավառի մշակութային հասատատությունների աշակերտները՝ «Արտ մյուզիք» մրցույթ-փառատոնի մրցանակակիրներ

07.05.2019

 «Արտ մյուզիք» արվեստի 10-րդ միջազգային մրցույթ - փառատոնին մասնակցել են Գավառի՝ Գևորգ Դաբաղյանի անվան մասնագիտացված դպրոցի դուդուկի համույթը , Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի, ջութակի և վոկալի բաժնի և Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի վոկալի, դաշնամուրի և նկարչական խմբերի աշակերտները: Դուդուկի դպրոցը մրցույթ - փառատոնում արժանացել է դիպլոմի, իսկ համույթի ղեկավար, դպրոցի տնօրեն Հայկ Սիրականյանը՝ խորհրդանշական մրցանակի և դիպլոմի: Երաժշտական դպրոցից 18 մասնակիցներ արժանացել են 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի մրցանակների և դիպլոմների, առանձին դիպլոմ է տրվել նաև դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանին: Երաժշտական դպրոցում կազմակերպվեց համերգ, որտեղ ներկայացան մրցույթի մրցանակակիրները: Արվեստի դպրոցի աշակերտները ևս մրցույթ - փառատոնից վերադարձել են 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակներով, դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանը նույնպես արժանացել է առանձին դիպլոմի: Ինչպես նշում են վերոնշյալ դպրոցների տնօրենները և մանկավարժները, «Արտ մյուզիք»-ը իրենց համար դարձել է հարազարտ մրցույթ և ամեն անգամ մեծ պատասխանատվությամբ են իրենք ներկայանում այդ փառատոնում. դրանով է պայմանավորված մրցանակների մեծ թիվն ու մասնակիցների ոգևորությունը: