ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ

24.10.2014

Երեխայի կրթությունն ու դաստիարակությունը սկսվում են մանկապարտեզից: Հետեւելով այս գաղափարին եւ մտահոգվելով Հայաստանում գործող շատ մանկապարտեզների հիմնախնդիրներով` Ֆրանսիայում ստեղծված <Հայաստանի մանկազարդման> ընկերակցությունն արդեն 18 տարի իր համեստ աջակցությունն է ցուցաբերում կրթական այս հաստատություններին: Ընկերակցությունն այս տարի աջակցություն է ցացաբերել Հայաստանյան 24 մանկապարտեզների: Դրանց թվում են նաեւ Գավառի կրթօջախները: Օրերս <Հայաստանի մանկազարդման> ընկերակցության նախագահ Անահիտ Օհանյանը, աշխատակից Աիդա Արթիփալմաքյանը այցելեցին Գավառի թիվ 3, թիվ 5 եւ թիվ 8 մանկապարտեզներ: Նրանց ուղեկցում էր ՀՀ ԿԳՆ պետական տեսչության գլխավոր մասնագետ Գայանե Մարտիրոսյանը: 
Գրենական պիտույքների եւ երեխաների ժամանցն առավել հետաքրքիր դարձնող նվերների հանձնումից զատ, նվիրատուները շրջեցին մանկապարտեզում` ծանոթանալու համար շենքայիչն պայմաններին:
Այցելության եւ աջակցության համար Ֆրանսիայից ժամանած հյուրերին իրենց շնորհակալությունը հայտնեցին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մանկապարտեզի աշխատակիցներն ու փոքրիկները: