ԳԱՎԱՌԻ ԴՈՒԴՈՒԿԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՄՈՒՅԹԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ

29.04.2019

Գավառի՝ Գևորգ Դաբաղյանի անվան Դուդուկի դպրոցի համույթը մասնակցել է «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային 5-րդ մրցույթ - փառատոնին և արժանացել մրցանակի: Համույթը հանդես է եկել աշուղական երգերի շարան կատարումով և պարգևատրվել դիպլոմով ու խորհրդանշական մրցանակով:  «Մեծ մրցանակի» է արժանացել նաև համաույթի գեղարվեստական ղեկավար Հայկ Սիրականյանը: