ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

19.04.2019

Գավառի՝ Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Հարության տոնին՝ Զատկին: Այս անգամ միջոցառման հանդիսատեսը Վորլդ Վիժն - Հայաստան Գավառի ՏԾ-ի «Հովանավորության» ծրագրի 180 շահառու - երեխաներն էին: Նրանք ականատես եղան գեղարվեստական կատարումների, լսեցին տոնի խորհրդի մասին և դիտեցին թեմատիկ ձեռագործ աշխատանքներ: Նույն թվով երեխաների մասնակցությամբ կազմակերպվելու են ևս 2 միջոցառումներ: