ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

16.04.2019

Ապրիլի 15-ին Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Ոստիկանության օրը: Հանդիսությանը մասնակցեցին ՀՀ Ոստիականության, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, ուժային այլ կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, ոստիկանության վետերաններ, համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, զոհված ոստիկանների ընտանիքների անդամներ: 
Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանները եւ հասարակական կարգը պաշտպանելիս զոհված ոստիկանների հիշատակը: Ներկաներին ողջույնի ու շնորհավորանքի խոսք հղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Իրենց  ողջույնի ու շնորհավորանքի խոսքերն ը հղեցին  նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը և ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը: 

Այնուհետ Արամ Ղազարյանը դրամական պարգեւով, ոստիկանության պատվոգրերով, շնորհակալագրերով և կրծքանշաններով խրախուսեց ծառայության մեջ աչքի ընկած ոստիկանության աշխատակիցներին: Ոստիկանության աշխատակիցներին գերատեսչական պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեցին նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը, ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Կարեն Թորոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը եւ Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դրամական պարգեւ հանձնեց զոհած ոստիկանների ընտանիքներին:

Հանդիսության մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունեցին Գավառի , Նորատուսի եւ Սարուխանի արվեստի եւ երաժշտության դպրոցների սաները: