ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ԶՈՀԵՐԻ

02.04.2019

Ապրիլի 2-ին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն եւ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտում զոհվածների; Հոգեհանգստյան կարգը մատուցվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի եւ մասնակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի: Մամավառությանը եւ հոգեհանգստյան կարգին մասնակցեցին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցներ,քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների, քաղաքի կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ:

«Մենք բարձրացրեցինք մեր աղոթքն առ Աստված՝ ի հանգստություն եւ ի հիշատակ 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում զոհված հերոսների: Նրանք կարողացան ապացուցել, որ հնարավոր է 18-19 տարեկանում փրկել Հող հայրենին ու դառնալ ազգային հերոսներ՝ դաջվելով մեր ազգի հերոսական պատմության մեջ: Թող Աստված լուսավորի նրանց հոգիները, իսկ մեր ազգն այլեւս նման արհավիրքներ չտեսնի, թանկագին կորուստներ չունենա, մեր ծնողներն այլեւս սգալու առիթներ չունենան: Այն կսկիծները, որ կրեցինք տարիներ առաջ, թող երբեք չայցելեն մեզ, իսկ մեր երկիրն ապրի անհոգ , խաղաղության ու արարչագործ զորության մեջ»,-ներկաներին դիմեց Կիրակոս վարդապետ Դավթյանը: