ՀՈՒՄՈՐԻ և ԵՐԳԻԾԱՆՔԻ ՏՈՆ՝ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

01.04.2019

Ապրիլի 1-ը՝ հումորի և երգիծանքի համաշխարհային օրը, Գավառի քաղաքային գրադարանում նշանավերվեց միջոցառմամբ, որը նախաձեռնել էր քաղաքային գրադարանի Հացառատ մասնաճյուղի գրադարանավարուհի Վարդուհի Վարդանյանը: Գրադարանի ակտիվ ընթերցողներ Գավառի թիվ 2 միջանակարգ դպրոցի աշակերտները ներկայացրին օրվա խորհուրդը, հանդես եկան հումորային ներկայացումներով. բայազետի բարբառով ներկայացվեցին մանրապատումներ; Միջոցառումը զուգակցվեց գարնան և մայրության տոնին նվիրված անդրադարձներով, երգերով ու պարերով, որում ներգրավվեց նաև հանդիսատեսը; Գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը խրախուսեց ընթերցողներին և նրանց խորհուրդ տվեց մշտապես կապը պահպանել գրադարանի հետ: Օրն ամբողջացվեց միասնական լուսանկարով: