«ՄԵՐ ՆՇԽԱՐ ՀԱՑԸ» ԽՈՐԱԳԻՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

12.03.2019

Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի աշխատակիցներ Արփինե Կողպեցյանի և Լիլիթ Չավուշյանի ջանքերով կազմակերպվել էր «Մեր նշխար հացը» խորագրով միջոցառում: Կենտրոնի սաները երգերի, պարերի, փոքրիկ ներկայացումների միջոցով ներկայացրին հացի արարման պատմությունը և նրա խորհուրդը; Կենտրոնի տնօրեն Լուսինե Ղազազյանը իր խոսքով լրացրեց միջոցառման բովանդակությունը, իսկ Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը կարևորեց այս թեմայով միջոցառման կազմակերպումը; Միջոցառումը ուսուցանող համարեց Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը և շնորհավորեց մասնակիցներին կայացած միջոցառման համար: