ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

24.01.2019

Գավառի թիվ 5 վերկառուցված մանկապարտեզը հուվարի 23-ից սկսել է իր աշխատանքները: Մանակապարտեզի շենքային պայմաններին և աշխատակիցների մասնագիտական հնարավորություններին ծանոթանալու նպատակով մանկպարտեզ էին այցելել <Փրկենք երեխաներին> Շվեյցարիայի և Հայաստանի կազմակերպությունների, <Արաբկիր միացյալ հիմնադրամի> և Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ: Նրանք շրջեցին մանկապարտեզում, ծանոթացան առկա պայմաններին, զրուցեցին աշխատակազմի հետ և փաստեցին, որ մանկապարտեզը լիովին պատրաստ է աշխատելու: Տեղեկացնենք, որ մանկապարտեզի հիմնանորոգումը սկսվել էր դեռևս 2017թվականի մայիսից՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Այս նպատակով հատկավել է 180 մլն դրամ, որում քաղաքապետարանը ունի 10-ը տոկոս համաֆինանսավորում: Մանկապարտեզի իրակա նացվել է <Փրկենք երեխաներին>  կազմակերպության և Գավառի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:Մանկապարտեզում գործելու են 4 խմբեր: Մանակապարտեզն իրականացնում է նաև ներառական կրթություն, որտեղ կարող են նախադպրոցական ներառական կրթություն ստանալ ոչ միայն Գավառ քաղաքի, այլև՝ Գավառի տարածաշրջանի հաշմանդամություն ունեցող երեխաները: Վերը նշված կազմակերպությունները իրականացրել են մանակապարտեզի աշխատակազմի վերապատրաստումը, որը, ըստ նրանց, կրելու է շարունակական բնույթ: