Գավառում մեկնարկեց 2019 թ առաջին զորակոչը

11.01.2019

Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Գավառի տարածքային բաժանմունքից հանդիսավոր մեկնարկեց մարզային ձմեռային զորակոչի 2-րդ փուլը:  Հայոց բանակ էին մեկնում Գավառի տարածաշրջանի  նորակոչիկները: Մինչ արարողության հանդիսավոր մեկնարկը  նորակոչիկները վերջին բժշկական զննություններն էին անցնում և պատրաստվում Հայոց բանակի շարքերը համալրելուն:

Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը հավաստեց, որ զորակոչի նախապատրաստական աշխատանքները մարզում ընթանում են  ըստ սահմանված ժամանակացույցի և աշխատակարգի, և մարզը պատրաստ է զորակոչի առաջադրանքի կատարմանը: 

Գևորգ Մխեյանը նաև տեղեկացրեց, որ 2019 թվականի առաջին զորակոչը մեկնարկել է հունվարի 8-ին և ավարտվելու է հունվարի 31-ին:  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ ձմեռային զորակոչի իրականացման աշխատանքները գտնվում են մարզային իշխանությությունների ուշադրության կենտրոնում և մարզային զինվորական կոմիսարիատի հետ համատեղ դրանք կազմակերպվում են ընթացակարգին համապատասխան:

Նորակոչիկներին ուղեկցում էին նրանց հարազատները, բարեկամներն ու ընկերները: Նրանք  ոչ պակաս հուզված էին նրանցից  և բարեմաղթաներ ու շնորհավորանքներ էին ուղղում իրենց զավակներին, ընկերներին ու թոռներին: ղ դրանք կազմակերպվում են ընթացակարգին համապատասխան:

Նորակոչիկներին զինկոմիսարիատից հանդիսավոր կերպով ճանապարհեցին և գեղարվեստական կատարումներով ողջունեցին Գավառի երաժշտական դպրոցի սաները: Նորակոչիկներին, նրանց ծնողներին ու հարազատներին շնորհավորեցին և բարեմաղթանքեր հղեցին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:

Այնուհետև նորակոչիկներն ու նրանց ուղեկցողները ճանապարհվեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը կատարեց օրհնության կարգ:

ունեցին Գավառի երաժշտական դպրոցի սաները: Նորակոչիկներին, նրանց ծնողներին ու հարազատներին շնորհավորեցին և բարեմաղթանքեր հղեցին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:

Ամենահուզիչը թերևս եկեղեցու բակում կատարվող հրաժեշտի պահն էր: նորակոչիկների հարազատները  իրենց բարեմաղթանքներն էին ուղղում նրանց; Ներկաներից բոլորն էլ գրեթե նույն ցանկությունն ունեին. Խաղաղություն հայոց երկրին և բարի ծառայություն հայոց զինվորին: