ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ

10.01.2019

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը անցկացրեց այս տարվա առաջին խորհրդակցությունը, որին հրավիրված էին Գավառի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների տնօրենները ; Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին 2019 թվականին իրականացվող աշխատանքները, հստակեցվեցին առաջիկա քայլերը: Կազմակերպությունների տնօրենները մանրամասն ներկյացրին իրենց հաստատություններում առկա իրավիճակը, իրականացվող աշխատանքների հաջորդականությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ ջանքերով կյանքի կոչել մատնանշված աշխատանքները և պարբերաբար քաղաքապետարան ներկայացնել աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն; Խորհրդակցությունը Գուրգեն Մարտիրոսյանը եզրափակեց շնորհավորանքով և բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանքային տարի: