ԳԵՎՈՐԳ ԱՖՐԻԿՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ

23.11.2018

Նոյեմբերի 20-ին Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գավառցիները զուռնա դհոլով ու շնորհավորանքներով դիմավորեցին Գևորգ Աֆրիկյանին: Գևորգը նոյեմբերի 15-18-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել է եվրոպայի պարաօլիմպիական բաց առաջնությանը և հաղթող ճանաչվել: Նա հանդես է եկել ուժային եռամարտ՝ սեղմում պառկած դիրքից վարժությունով: Թբիլիսի Գևորգիին ուղեկցել է Գավառի մարզադպրոցի տնօրեն, և նրա մարզիչ Դավիթ Ասոյանը, ով Գևորգի հաջողություններով թերևս ամենաշատն էր ոգևորված: Գևորգը այս մարզաձևում մարզվում է արդեն 4 տարի և իր նպատակասլացության արդյունքում այսօր արդեն Եվրոպայի առաջնության հաղթող է:Գևորգի հաղթանակով ոգևորվելէին շատերը. Նրանք անձամբ էին եկել շնորհավորելու չեմպիոնին, ում օրինակը ուսանելի ու ոգևորող պետք է լինի բոլոր պարաօլիմպիկ մարզիկների համար: