ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

18.10.2018

Գավառի մարզադպրոցի կարատեի խմբակի 14 մարզիկներ Արագածոտնի մարզում մասնակցել են Հայաստանի Դուքենդո կարարտեի ֆեդերացիայի կողմից կազմակերպված հանրապետական բաց մրցաշարի և բոլորն էլ գրավել մրցանակային տեղեր: Նրանցից 4-ը գրավել են 1-ին, 5-ը՝ 2-րդ, 5-ը՝ 3-րդ տեղեր և պարգևատրվել դիպլոմներով ու մեդալներով: Առանձին դիպլոմ է ստացել նաև թիմի մարզիչ Կարեն Դավթյանը: Մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանը արդյունքը համարում է գոհացուցիչ և կարևորում այն հանգամանքը, որ մրցաշարին մասնակից բոլոր մարզիկները գրավել են մրցանակային տեղեր: