ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՐԾՎԱՔԱՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԸ

24.10.2014

Գավառի քաղաքապետարանի կողմից զգալի ուշադրություն է դարձվում նաեւ նախադպրոցական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը: 2011 թվականից մեկնարկեց Արծվաքար թաղամասի թիվ 8 մանկապարտեզի շինարարությունը:Շենքը 
շահագործվել է 1966 թվականին և միչ օրս վերանորոգման չէր ենթարկվել: Մանկապարտեզի շենքը տիպային է,նախատեսված  6 խմբի համար: Այժմ գործում է 2 խմբով:
2011 թվականին փոխվեցին շենքի տանիքը, պատուհաններն ու դռները: Նշված աշխատանքների համար 2011-ին հատկացվեց 22 մլն 800 հազար դրամ: Եվս մեկ տարի եւ մանկապարտեզի ամբողջ շենքը կվերանորոգվի եւ կկահավորվի: Ծրագիրն ավարտին հասցնելու համար 2012 թվականի բյուջեից հատկացվեց եւս  10 մլն դրամ:
Մանկապարտեզի  հիմնանորոգման աշխատանքների մեջ  իր մասն  ունի
Վորլդ Վիժն Հայաստանյան  կազմակերպության Գավառի  տարածքային զարգացման ծրագիրը: Վերջինիս աջակցությամբ վերանորոգվել են մանկապարտեզի սանհանգույցները և միջանցքը: Մանկապարտեզը գործում է  շուրջտարի:Հավելենք, որ մանկապարտեզի   շենքից  մի  հատված  տրամադրվելու է  տարեցների  ժամանցի վայրի համար: