Գավառի քաղաքապետը մասնակցել է «TIMING- Տեղական Ինքնակառավարման Մարմինների Ինքնակառավարման Նոր Գործելաոճ» ծրագրի ամփոփմանը

06.08.2018

Օգոստոսի 3-ին Գավառի բազմաֆունկցինալ երիտասարդական կենտրոնում ամփոփվեց «Գեղարեգ» ԿՄՀԿ-ի կողմից իրականացված «TIMING- Տեղական Ինքնակառավարման Մարմինների Ինքնակառավարման Նոր Գործելաոճ» ծրագիրը: Միջոցառման ամփոփիչ հանդիպմանը մասնակցում էին «Հայաստանի ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ՝ Վահան Հովհաննիսյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Բելլա Մարգարյանը, ՀՀ ՏԿԶ նախարարության ներկայացուցիչ Կարեն Բակոյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, թիրախային համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, ակտիվ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ: Ծրագրի նպատակն էր բարձրացնել բնակչության ներգրավվածության մակարդակը համայնքային կառավարման գործընթացում, ձեւավորել հաշվետու եւ մասնակցային ՏԻՄ, նպաստել քաղաքացիական խմբերի հզորացմանը: Ծրագիրը տեւեց շուրջ 1 տարի՝ Գավառ, Նորատուս, Սարուխան եւ Կարմիրգյուղ համայնքներում:

<<Թայմինգ>> ծրագրի ղեկավար Գրիգոր Դաշտոյանը փուլ առ փուլ անդրադարձավ այն ձեռքբերումներին, որոնց հասել են ծրագիրն իրականացնելու ընթացքում: Ծրագրի շրջանակներում երիտասարդները մասնակցել են 5 ժամ տեւողությամբ 10 դասընթացի: Դրանք վերաբերել են ՏԻՄ-ի, համայնքային տարբեր ծրագրերի, քաղհասարակության դերին, առաջնորդությանը, լրատվամիջոցների հետ հարաբերություններին: Այս ամենից զատ իրականացվել են նաև թեմատիկ ֆորում թատրոններ, կազմակերպվել բանավեճեր: Իսկ <<Հայաստանի ֆինանսիստների միավորում>>  ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը կարևորեց ծրագրի հիմքում ընկած այն բոլոր կետերը, որոնք կյանքի են կոչվել <<Գեղարեգ>> ԿՄԵՀԿ –ն շնորհիվ:

Ծրագիրն իրականացվել է <Համատեղ> ծրագրով <Համայնքների ֆինանսիստների միավորման> փոքր դրամաշնորհների ծրագրերի շրջանակներում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: