ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ԳԱՎԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

28.07.2018

Գավառի ուսուցողական կենտրոնում տեղի ունեցավ տարեվերջյան դասարանական հաշվետու համերգ: Աննա Միրիբյանի դասարանի երգեցողության և դաշնամուրային բաժինների աշակերտները հանդես եկան կատարումներով և ներկայացրին տարվա ընթացքում յուրածրած գիտելիքները: Համերգի վերջում Աննա Միրիբյանը նշեց, որ ինքը գոհ է իր աշակերտներից, իսկ կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբօղլյանը շնորհավորեց բոլոր աշակերտներին ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և ավարտական հավաստագիր հանձնեց դաշնամուրային բաժնի աշակերտուհի Մարիամ Գասպարյանին: