ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
28.07.2018Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հուլիսի 27-ին կազմակերպվել էր տարեվերջյան նկարչական ցուցահանդես, որին ներկայացված էին կենտրոնի ավարտական դասարանների և գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների աշխատանքները: Ցուցահանդեսը դիտելու էին եկել կենտրոնի աշակերտների հարազատներն ու ծանոթները, քաղաքապետարանի աշխատակիցներ և համայնքի բնակիչներ: Ներկաներին իր խոսքով ողջունեց կենտրոնի տնօրեն Լուսինե Ղազազյանը: Նա շնորհավերեց ցուցահանդեսը ներկայացնող աշակերտներին, նրանցից 3-ին՝ Ասյա Հակոբյանին, Սյուզի Ղարիբյանին և Անահիտ Բրսիկյանին հանձնեց ավարտական վկայականներ, իսկ Արամ Ավետիսյանին, Միլենա Բլդեյանին և Մարիաննա Բլդեյանին՝ պատվոգրեր: Շնորհակալագրեր հանձնվեցին Ռիտա Թադևոսյանին, Մանվել Գևորգյանին, Դավիթ Ղուդեյանին և Անուշիկ Ներսիսյանին: Ցուցահանդեսը ներկայացնող աշակերտներին շնորհավորեց և հետագա հաջողություններ մաղթեց նրանց ուսուցիչ Շուշան Աչիկյանը, հույս հայտնելով, որ նրանց հետագա հաջողությունների ճանապարհին կարևոր դեր կխաղա կենտրոնում ուսումնառությունը:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)