ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ

20.07.2018

Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի Գավառի Պետական Համալսարանի թիմի նախաձենությամբ Գավառի քաղաքապետարանում անցկացվեց <Համակարգչային անվտանգություն> թեմայով դասընթաց: Այն վարեցին թիմի ներկայացուցիչներ Վահագ Ավետիսյանն ու Նորայր Մովսիսյանը: Դասընթացավարները ներկայացրին կիբեր անվտանգության անհրաժեշտությունը, կիբեր տարածություններում անվտանգության խնդիրները և մեզ շրջապատող կիբեր դաշտի անվտանգության իրականացումն ու պահպանումը: Դասընթացավարները պատասխանեցին նաև լսարանին հետաքրքրող հարցերին: Քաղաքապետարանի աշխատակիցները կարևորեցին այս թեմայով դասընթացին մասնակցությունը՝ նշելով, որ մատուցվող տեղեկատվությունը իրենց առօրյա աշխատանքում անհրաժեշտ է: