ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ԳԱՎԱՌԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 27 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԿԻ ՏԱՐԱԾՔԸ

18.07.2018

Հայակական Կարիտաս Գավառի Փոքրիկ Իշխան սոցիալական կենտրոնի նախաձեռնությամբ Գավառի Ազատության 27 հասցեում գտնվող շենքերի բակում իրականացրել է բարեկարգում՝ Գավառի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ: Նախ մաքրվել է տարածքը, այնուհետև վերանորոգվել ու ներկվել են սղարանն ու տաղավարը: Աշխատանքներն իրականացրել են կենտրոնի աշխատակիցներն ու շահառուները, ինչպես նաև այդ բակի 4 շենքերի բնակիչները; Հուլիսի 17-ին տեղի ունեցավ բարեկարգված բակի բացման հանդիսավոր արարողություը: Ամենաշատը ոգևորված էին բակի բնակիչները, քանի որ նրանք այսուհետև կարող են իրենց ազատ ժամանակը կազմակերպվել ավելի հարմարավետ պայմաններում: Իսկ կազմակերպիչ կողմերը հավաստիացնում են, որ այսօրիանակ աշխատանքներ կիրականացվեն համայնքի այլ բակերում ևս: