ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿԻ <ԱԽԹԱՄԱՐ> ՊԱՐԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԳԱՎԱՌՈՒՄ

16.07.2018

Գավառի քաղաքապետի բարձր հովանու ներքո Գավառ էին այցելել Կրասնոդար երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի <Լույս> հայկական համայնքի <Ախթամար> պարային խումբը և հայկական համայնքի ներկայացուցիչներ: Հյուրերը եղան Հայրավանքի եկեղեցում, ծանոթացան եկեղեցու պատմությանը, շրջեցին տարածքում, այնուհետև այցելեցին Գեղարքունիքի երկրագիտական թանգարան: Այստեղ նրանց ներկայացվեց Գավառի պատմությունն ու գավառցիների կենցաղը: Գավառի արվեստի դպրոցում հանդես եկավ <Ախթամար> պարային խումբը: Հայկական համայնքի կրթական պատասխանատու Աննա Պողոսյանը, խմբի ղեկավար Տոմաս Գյուրջիյանը և պարուսույց Վիկտորյա Գյուրջիյանը շնորհակալություն հայտնեցին քաղաքապետարանի աշխատակիցներին՝ ջերմ ու հյուընկալ ընդունելության համար:
Հիշեցնենք, որ դեռևս 2008 թվականից Գավառը և Նովոռոսիյսկը հանդիսանում են եղբայր քաղաքներ և բարեկամության շրջանակներում հաճախ են կազմակերպվում փոխադարձ այցելություններ: