ԼՈՒՍԱՎՈՐ ԳԱՎԱՌ

24.10.2014


Երկար սպասումը ավարտվեց:  Գավառցիները արդեն հնարավորություն ունեն երեկոյան ժամերին շրջելու լուսավոր փողոցներով: Քաղաքի լուսավորության  ցանցի  ընդլայնումը միշտ էլ եղել է քաղաքի կարևորագույն  խնդիրներից մեկը: 2012 թվականը  բավականին բեղմնավոր  էր Գավառ քաղաքի փողոցների լուսավորման աշխատանքները իրականացնելու համար. հիմնանորոգվել են  Շահումյան, Բոշնաղյան, Նալբանդյան, Բունիաթյան, Գետեոն Միքայելյան փողոցների լուսավորության ցանցերը, իսկ Հենրիկ Աբրահամյան, Սայադյան փողոցների` լուսավորության ցանցի որոշակի հատվածներ:
       Վերոնշյալ փողոցների լուսավորման աշխատանքների մեկնարկը տրվել է 2012թ. հունիս ամսին և ավարտվելու է մինչև հոկտեմբերի 30-ը: Աշխատանքների համար Գավառի քաղաքապետարանի բյուջեից ներդրվել է շուրջ 70մլն. դրամ: Աշխատանքները  իրականացվում  են թիվ 28 ՇՄՇ ԲԲԸ-ի կողմից:Աշխատանքները ներկա պահին ընթանում են և լինելու են շարունակական:

                                                          ՆՈՆԱ  ԽԱՉԻԿՅԱՆ