ԳԱՎԱՌԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՎՈԿԱԼ ԲԱԺՆԻ ՍԱՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

11.07.2018

Հուլիսի 8-ին Երևանում կայացել է<Կովկասի առաջնության> մրցույթ - փառատոնը, որին մասնակցել են շուրջ 50 մասնակիցներ՝ տարբեր երկրներից. Ղազախստան, Լիբանան, Իսրայել, Լատվիա, Ֆիլիպիններ: Հայաստանյան մասնակիցների թվում են եղել նաև Գավառի՝ Կոլոտ Հայրապետի անվան արվեստի դպրոցի վոկալի բաժնի սաները և գրավել մրցանակային տեղեր. նրանցից Մարիաննա Բրսիկյանը <Փոփ> անվանակարգում արժանացել է 1-ին, իսկ <Ջազ> անվանակարգում՝ 2-րդ տեղի մրցանակի, Հովհաննես Հովհաննիսյանը <Ֆոլկ> անվանակարգում արժանացել է 1-ին, Հայկ Յազերյանը <Փոփ> անվանակարգում 1-ին, Լիլյա Հովհաննիսյանը <Ֆոլկ> անվանակարգում 3-րդ և Աստղիկ Ներսիսյանը <Փոփ> անվանակարգում 3-րդ տեղի մրցանակների: Մրցույթին, ողջույնի կատարումով, հանդես է եկել նաև նույն դպրոցի աշակերտ Սաթենիկ Սահակյանը, ով նախորդ տարի այս փառատոնում արժանացել էր Գրանտ Պրի մրցանակի: Ժյուրիի կազմում ընդգրկված է եղել նաև նույն դպրոցի վոկալի ուսուցչուհի Լիա Տոնոյանը, ով բարձր է գնահատել իր աշակերտների պատրաստակամությունը՝ այսօրինակ մրցույթներին մասնակցելու հարցում: Ըստ նրա, դրանք հնարավորւթյուն են ընձեռում, մեծ բեմերում առավել լիարժեք հանդես գալուն: