ԳԱՎԱՌԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ <ՆՌԱՆ ՀԱՏԻԿ> ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ

09.07.2018

Գավառի՝ Կոլոտ Հայրապետի անվան արվեստի դպրոցի թատերական խումբը, գեղարվեստական ղեկավար Սաթենիկ Թովմասյան, հանդես եկավ Արմեն Սանթրոսյանի <Հրաշագործ սրիգը> ներկայացմամբ, որին ներկա էին թատերական խմբի սաների ծնողներ, դպրոցի աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, <Նռան հատիկ>մանկապատանեկան թատերական փառատոնի ժյուրիի անդամներ Արուսյակ Մանթաշյանն ու Մարինե Ղազարյանը, հյուրեր: Թատերախումբը հանդես եկավ լավագույս և իրավունք վաստակեց մասնակցելու փառատոնի եզրափակիչ փուլին: Թատերախմբին շնորհավերեցին նաև ներկաները՝ ցանկանալով նրանց նորանոր ստեղծագործական վերելքներ: