ՀԱՇՎԵՏՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

04.07.2018

Գավառի՝ Կոլոտ Հայրապետի անվան արվեստի դպրոցում կազմակերպվել էր նկարչական և ձեռքի աշխատանքների տարեվերջյան հաշվետու ցուցահանդես, որում ներկայացված էին դպրոցի աշակերտների աշխատանքները: Դրանք հյուրերին ներկայացրին համապատասխան բաժինների ուսուցիչներ Հասմիկ Թամամավեյանն ու Գայանե Սանոսյանը: Ցուցահանդեսը դիտելու էին եկել Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, ինչպես նաև աշակերտների ծնողներն ու  ցուցահանդեսով հետաքրքրված քաղաքացիները:  Աշխատանքները հյուրերին ներկայացրին ուսուցիչները, իսկ նկարների ու ձեռքի աշխատանքների մասին պարզաբանումներով հանդես եկան աշակերտները: Ցուցահանդեսին նաև ներկայացված էին այս ուսումնական տարվա ընթացքում աշակերտների հաջողությունները փաստող վկայականներն ու մրցանակները: Դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանը նկարչական խմբի ավարտական դասարանի աշակերտներին հանդիսավոր հանձնեց ավարտական վկայականներ՝ նրանց մաղթելով հետագա հաջողություններ և ստեղծագործական վերելքներ: