Գավառի պատվավոր քաղաքացիների ցանկը համալրվեց նոր անունով՝ Գեորգի Պողոսով

02.07.2018

Գավառի՝ Կոլոտ Հայրապետի անվան արվեստի դպրոցի շենքում, հանդիսավոր պայմաններում Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը ՌԴ Ազգային Տրաստ բանկի Նովոռոսիյսկի կառավարիչ Գեորգի Պողոսովին հանձնեց Գավառի պատվավոր քաղաքացու կոչման հավաստագիրը, որը նրան շնորհվել էր Գավառի ավագանու որոշմամբ: Գեորգի Պողոսովը նման շնորհի է արժանացել հայ-ռուսական հարաբերությունների խորացման, Գավառ -Նովոռոսիյսկ քաղաքների միջև հաստատված բարեկամության ու համագործակցության գործում ունեցած դերի համար:ՌԴ-ում հայկական մշակույթը պահպանելու և զարգացնելու գործում ներդրած ավանդի համար Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը շնորհակալագրով պարգևատրեց Նովոռոսիյսկի հայկական հայկական համայնքի ղեկավար Վլադիմիր Մխիթարյանին:Իրենց գեղարվեստական կատարումներով Օրը առավել տոնական դարձրին Գավառի արվեստի և երաժշտական դպրոցների սաներն ու անհատ կատարողները: