ԳԱՎԱՌԻ ԴՈՒԴՈՒԿԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

08.06.2018

Գավառի՝ Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված դպրոցի աշակերտները վերջին մեկ ամսվա ընթացքում մասնակցել են <Արտ մյուզիք> և <Վերածնունդ> միջազգային մրցույթ փառատոներին և գրավել մրցանակային տեղեր:<Արտ մյուզիք>-ում 3-րդ կարգի դափնեկրեր են դարձել Գառնիկ Աղոյանը, Նորիկ Նազարյանը և Վահան Ղարիբյանը: 
<Վերածնունդ> -ում՝ Վաչագան Քեռյանը արժանացել է առաջին մրցանակի, Նորիկ Նազարյանն ու Վահան Ղարիբյանը դարձել են 2-րդ կարգի, իսկ Գեղամ Իսրայելյանն ու Կամո Մանուկյանը 3-րդ կարգի դափնեկրեր; Նարեկ Այվազյանը դարձել է 4-րդ կարգի դիպլոմակիր: Փառատոնում առանձին պատվոգրով է պարգևատրվել դպրոցը:Դպրոցի տնօրեն Հայկ Սիրականյանի կարծիքով առկա հաջողությունները հետևողական աշխատանքի արդյունք են, որին հասել են դուդուկի դպրոցի ուսւոցիչներ Կարեն Սիրականյանն ու Հարություն Չքոլյանը: