ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

08.06.2018

Մայիսյան եռատոների առիթով Մարտունի քաղաքում անցկացվել է բռնցքամարտի հանրապետական բաց առաջնություն, որին մասնակցել են հանրապետության տարբեր քաղաքների մարզադպրոցների և մարզական ակումբների թիմերը: Գավառի մարզադպրոցը առաջնությամը մասնակցել է 12 մարզիկներով, որոնցից 9-ը գրավել են մրցանակային տեղեր 7-ը՝ 1-ին՝ Ղամբարյան Գրիշա, Քոչարյան Սիրակ, Գոհարյան Լյովա, Գոհարյան Արթուր, Եզիազարյան Աբրահամ, Վարդանյան Վաչագան, Պողոսյան Նվեր, 2-ը՝ 2-րդ՝ Ճենջոյան Ռաֆիկ, Զաքոյան Հրայր; Դպրոցի մարզիչները և տնօրենությունը մրցաշարին մասնակցությունը և ձեռքբերումները համարում են կարևոր և անում հնարավորը՝ ավելի շատ մրցումների մասնակցելու և մրցանակային տեղեր վերցնելու ուղղությամբ: