ԳԱՎԱՌԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԴԱՓՆԵԿՐԵՐ

08.06.2018

Դեևս ապրիլ ամսին Գավառի՝ Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտները մասնակցել են <Վերածնունդ> միջազգային 10-րդ մրցույթ- փառատոնին: Հունիսի 2-ին տեղի է ունեցել փառատոնի Գալա համերգը, որի ընթացքում հանձնվել են մասնակիցների մրցանակները: Դպրոցից մրցանակային տեղեր են զբաղեցրել դաշնակահար Արտյոմ Գրիգորյանը, ով դարձել է 1-ին կարգի դափնեկիր, 1-ին մրցանակի է արժանացել նաև դպրոցի դհոլահարների համույթը՝ ղեկ.՝ Յուրիկ Բուդաղյան:
Վոկալիստ Անի Խաչատրյանը դարձել է 2-րդ, Սամվել Խաչիկյանը 4-րդ կարգի կարգի , դաշնակահարուհիներ Լուսինե Չանդոյանը՝ 3-րդ կարգի, իսկ Սեդա Բաբայանը 5-րդ կարգի մրցանակակիրներ: Դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանը հպարտանում է իր սաների հաջողություններով և կարևորում այսօրինակ փառատոններին մրցանակակիրներ ունենալու փաստը: