Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ Գավառում իրականացվել են մի շարք միջոցառումներ

04.06.2018

Գավառ քաղաքում Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանը  նշանավորվեց միոցառումների շարքով: Արվեստի դպրոցում կազմակերպվել էր գեղանկարների, գծանկարների և գունանկարների թեմատիկ ցուցահանդես: Արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքները դիտելու էին եկել Գեղարքունիքի մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ և համայնքի բնակիչներ: Ցուցադրվող աշխատանքներում երեխաները արտահայտել էին իրենց մոտեցումները պետականության և անկախության վերաբերյալ:

Տոնական օրը շարունակվեց Գավառի երաժշտական դպրոցում, որտեղ հյուրը ունկնդրեցին հայրենասիրական երգեր ու երաժշտական այլ կատարումներ:

Գավառի մարզադպրոցի մարզիկներն էլ  մասնակցեցին Հայաստանի առաջին հանրապետության տոնին նվիրված ֆուտզալի առաջնությանը: Մրցեցին 4 թիմեր և համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զղաղեցրած թիմերը արժանացան պատվոգրերի, որոնք հանձնեց մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանը:

Իսկ երեկոյան գավառցիներին սպասվում էր մեծ անակնկալ: Տոնական օրն ամբողջացավ բացօթյա համերգով, որը կազմակերպել էր Գեղարքունիքի մարզպետարանը: Համերգի ընթացքում գավառցիներին շնորհավորեցին և իրենց կատարումներով ողջունեցին սիրված երգիչ երգչուհիներ Ռուզաննա Ավետիքյանը, Լեյլա Սարիբեկյանը և Ռադիկ Գաբրիելյանը: Կատարումներով հանդես եկան նաև  Գեղարքունիքի մարզի պարային խմբերն ու անհատ կատարողներ: Տոնական օրը եզրափակվեց հրավառությամբ: