<ԳԵՂԵՑԻԿԸ ԱՆՑՈՂԻԿ Է ԿՅԱՆՔՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ԱՐՎԵՍՏՈՒՄ> ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

04.06.2018

Գավառի ուսուցողական կենտրոնում կազմակերպվել էր <Գեղեցիկը անցողիկ է կյանքում, բայց ոչ արվեստում> խորագրով միջոցառում: Այն հանդիսատեսին ներկայացրին կենտրոնի աշխատակիցներն ու սաները: Միջոցառմանը հրավիրված էին մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ: Միջոցառմանը ներկա էր նաև մեր հայրենակից, ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը: Անդրադարձ եղավ նաև նրա աշխատանքային գործունեությանը; Միջոցառման մասնակիցները այն համարեցին ուսուցողական և անհրաժեշտ: Միջոցառմանն հաջորդեց կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի ներկայացումը: