ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԳԱՎԱՌՈՒՄ

22.05.2018

Հանուն հավասար իրավուքների կրթական կենտրոն ՀԿ-ն, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանում անցկացնում է Մարդու իրավունքների փառատոն՝ <Երիտասարդ, արի սովորենք> խորագրով:Մայիսի 20-ին և 21-ին փառատոնը հյուընկալվելեր էր Գավառում: Մշակույթի տանը կազմակերպվել էր լուսանկարների, գեղանկարների և գծանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին նախօրոք հայտարարված մրցույթի մասնակից հեղինակների նկարները: Մրցույթում Գավառի արվեստի դպրոցի 9-ըմասնակկիցներ դարձել էին հաղթողներ և ստացել նվերներ: Ցուցահանդեսին հաջորդել է մանկատան այգում կազմակերպված Ուրախ ժամանցը, որտեղ պղպջակների միջոցով կոչ էր արվում կյանքն առավել գունավոր դարձնել: Այգու պատերը նկարազարդվել են արևմտահայ գրող - հրապարակախոս Զապել Եսայանի պատկերով՝ ի նշան կանանց իրավունքների պաշտպանության: Փառատոնը եզրափակվել է մայիսի 21-ին, մանկատանը կազմակեպված քննարկմամբ, որը վերաբերում էր վաղ ամուսնություններին, կրթական իրավունքների իրացմանը և պետություն - իրավունք փոխհարաբերություններին: