Մայիսյան եռատոնին նվիրված միոցառումներ Գավառում

11.05.2018

Հաղթանակների տոներին նվիրված միջոցառումները Գավառ քաղաքում մեկնարկեցին ծաղկեդրման արարողությամբ, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, համայնքի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ՝ քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությոամբ, մեծ հայրենականի վետերաններ, երկրապահներ ու արցախյան ազատամարտիկներ:

Գավառ քաղաքաքի Մեծ հայրենականի 5 վետերաններից  տոնակատարություններին մասնակցում էր միայն  Ռաֆիկ Կևեյանը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ հուզմունքն ու երջանկությունը խառնվել են. Նա նորից վերապրում էր հաղթանակի պահերը:

Ծաղկեդրմանն հաջորդեց Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված տոնական համերգը, որի ընթացքում հայրենասիրական ու հաղթական կատարումերով հանդես եկան դպրոցի աշակերտները:

Համերգի ավարտին քաղաքապետի կողմից  դրամական պարգևներ հանձնվեցին թվով 55անձանց, որոնց թվում էին  Մեծ Հայենականի վետերաններ, արցախյան ազատամարտի մասնակիցներ, զոհվածների ընտանիքներ:

Կազմակերպաված հոյւրասիրության ընթացքում քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը բաժակ բարձրացրեց և ևս մեկ անգամ շնորհավորեց ներկաներին տոնական օրվա առթիվ: Ներկաները հիշեցին ու հարգանք մատուցեցին նաև հաղթանակը կերտելու ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած գավառցիներին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx