ԳԱՎԱՌԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ՝ ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

11.05.2018

Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի 16 աշակերտներ մասնակցել են Արտ Մյուզիք արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին և գրավել մրցանակային տեղեր: <Դասական և էստրադային երգեցողություն> անվանակարգում Անի Խաչատրյանն ու Անի Չանդոյանը արժանացել են 2-րդ կարգի մրցանակի, իսկ <Դաշնամուր անվանակարգում> Արտյոմ Գրիգորյանը, Ժաննա Բաբայանը և Ելենա Հովհաննիսյանը դարձել են 3-րդ կարգի մրցանակակիրներ: Սեդա Բաբայանը, Լուսինե Չանդոյանը, Նինա Գալստյանը, Լիլիթ Ավետիսյանը և Նոնա Հակոբյանը դարձել են դափնեկրեր: Դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանը առկա ձեռքբերումները պայմանավորում է ջանադիր աշխատանքով:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx