Գավառում ընթանում են փողոցների փոսալցման և բարեկարգման աշխատանքներ

11.05.2018

Դեռևս նախորդ շաբաթվանից Գավառ քաղաքի փողոցներում աշխատում են ճանապարհաշինարարական խմբեր. կատարվում են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգումներ և բարեկարգում: Աշխատանքների առաջին փուլն արդեն ավարտված է. ամբողջությամբ մշակվել են փողոցների վնասված հատվածները, փոշեզրկվել ու մաքրվել, առկա հողային զագվածը հեռացվել է տարածքից:  Արդեն մեկնարկել են ասֆալտապատման  աշխատանքերը. Փոսերը ձյութապատվել են և այժմ կատարվում են փոսալցումներ; Փողոցների փոսալցման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են <Շին պլուս> շինարարական կազմակերպության կողմից, իսկ միջոցներն հատկացվել են Գավառ համայնքի բյուջեից. Այս նպատակով ծախսվելու է 11մլն 220 հազար դրամ: Շինարարական աշխատանքների կազմակերպիչ Յուրիկ Գասպարյանը հավաստիացնում է , որ կատարվում է սահմանված չափորոշիչներին համապատասխան աշխատանք:Կատարվող աշխատանքների ընթացքին  տեղում պարբերաբար հետևում են Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ և ավագանու անդամներ:Շինարաները վստահեցնում են, որ նախատեսված փոսալցման և բարեկարգման աշխատանքները կավարտվեն 15 օրյա ժամկետում: