ԽՈՆԱՐՀՈՒՄ ԵՎ ԽՆԿԱՐԿՈՒՄ՝ ՍՐԲԱԴԱՍՎԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

25.04.2018

Ցեղասպանությն 103-րդ տարելիցին նվիրված ծաղկեդրման ու խնկարկման արարողությանը միացան նաև Գավառի քաղաքապետարանի, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցները և ավագանու անդամները: Նրանք Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների և բնակիչների հետ ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին: Նրանք մասնակցեցին նաև Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցոում հոգևոր դասի կողմից մատուցվող բարեխոսության կարգին, որը նվիրված էր եղեռնում զոհված Սուրբ նահատակների հիշատակին: Եկեղեցում տեղի ունեցավ նաև մոմավառություն: