ԳԱՎԱՌԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԵՐԳՉՈՒՀԻՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ

16.04.2018

Լիտվայի Վիլնյուս քաղաքում մարտի 25-30-ը տեղի է ունեցել «Music Talent Leuge» միջազգային 4-րդ մրցույթը: Մրցույթին մասնակցել է շուրջ 20 պետություն: Մրցույթում Հայաստանը նեկայացրելեն 4 մասնակիցներ. նրանց թվում են եղել նաև Գավառի արվեստի դպրոցի վոկալի բաժնի աշակերտներ 13-ամյա Մարիաննա Բրսիկյանը և 15-ամյա Սաթենիկ Սահակյանը: Մարիաննան 2 անվանակարգերում՝ էստրադային և մյուզիքլ, զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը, իսկ Սաթենիկ Սահակյանը՝ էստրադային և ջազային ոճում՝ երկու 1-ին մրցանակի է արժանացել: Նրանք մասնակցել են նաև գալահամերգին, որը ցուցադրվել է Լիտվայի պետական հեռուստատեսությամբ:
Ժյուրի կազմում է եղել նաև Գավառի արվեստի դպրոցի վոկալի բաժնի ուսուցչուհի Լիա Տոնոյանը, ով ներկայացրել է WAPA-ն: Ժյուրիի կազմում եղել են մոտ 30 անդամներ տարբեր երկրներից: