ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

24.10.2014

Գավառի Արվեստի դպրոցի սաները, որոնք մեծ հաջողությամբ իրենց մասնակցությունն էին ունեցել Մշակույթի նախարարության և "Մշակութային կրթության աջակցության" հիմնադրամի կողմից կազմակերպված "Հազարան բլբուլ" մանկապատանեկան երաժշտական բեմադրություների 1-ին հանրապետական մրցույթ փառատոնի 1-ին և 2-րդ փուլերին, հունիսի 4-ին  "Բուրատինոյի արկածները" մյուզիքլով իրենց մասնակցությունն ունեցան նաև 3-րդ` գլխավոր փուլին, որը տեղի ունեցավ Երևանի  Հ.Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում: Նրանք այդ օրը արժանացան Հայաստանի երաժշտական ընկերության հատուկ մրցանակին և գրավեցին 2-րդ պատվավոր տեղը, իսկ Հայաստանի Երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դ. Ղազարյանի կողմից ստացան պատվոգրի եւ մրցույթ-փառատոնը խորհրդանշող արծաթե հուշանվերի: