ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԳԱՎԱՌՈՒՄ

15.04.2018

Մաքուր Հայաստան համապետական ծրագրի շրջանականերում  ապրիլի 14-ին Գավառ քաղաքում անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ: Քաղաքի մաքրման աշխատանքներին մասնակցեցին համայնքի կրթական, մշակութային, առողջապահական  կազմակերպությունները, հիմնարկ ձեռնարկությունները և  համայնքի անհատ  բնակիչներ:  

Համաքաղաքային շաբաթօրյակի կազմակերպման գործում մեծ ջանքեր էր ներդրել Գավառի քաղաքապետարանը: Հեռուստատեսությամբ  և համացանցով արվել էին հայտարարություններ, քարտեզագրվել էին քաղաքի մաքրման ենթակա հատվածները և յուրաքանչյուր տարածքի համար նշանակվել պատասխանատուներ:  

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին  շաբաթօրյակի դուրս եկած քաղաքացիները ջանասիրաբար ու սրտացավորեն  իրականացրին քաղաքի մաքրումը:

Շաբաթօրյակին մասնակցում և անձամբ կատարվող աշխատանքներին հետևում էր նաև Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Քաղաքապետը Գավառի երիտասարդական բազմաֆունկցիոնալ կենտրոնի բակում, մասնակցեց նաև ծառատունկի աշխատանքներին:

Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում մաքրվեց նաև Գավառի Հացառատ թաղամասի վարչական շրջանում գտնվող, դեպի Ծաղկաշեն համայնք տանող ճանապարհի աղբակույտը:

Տեղեկացնենք նաև, որ Գավառ քաղաքի մաքրման աշխատանքներում ընդգրկված էին շուրջ 1600 մարդ և 12 միավոր տեխնիկա: