ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ՝ ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

15.04.2018

Գավառի մարզադպրոցի 14 մարզիկներ, ապրիլի 8-ին Աբովյան քաղաքում մասնակցել են ուժային եռամարտի բաց առաջնության, որում ներառված են եղել ձգում կանգնած դիրքից և սեղմում պարկած դիրքից վարժությունները; Մրցաշարում 1-ին տեղի մրցանակի են արժանացել 4, 2-րդ տեղի՝ 5 և 3-րդի՝ 3 մարզիկներ: Նրանք պարգևատրվել են դիպլոմներով և մեդալներով:Իսկ թիմային հաշվարկով Գավառի մարզադպրոցի թիմը ձգում վարժությունից հավաքել է 285 միավոր և արժանացել առաջնության գավաթին: Նշյալ մարզաձևի մարզիչ, մարզդպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանի կարծիքով՝ դպրոցը մրցաշարին մասնակցել է պատրաստված մարզիկներով և գրանցել նկատելի արդյունք: