ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ, «ԱՅԲ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ ՎԱՀԵ ԴԱԲԱՂՅԱՆԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

12.04.2018

Մարտի 26-29-ը «Համայնքային առաջադեմ երիտասարդների ճանաչողական-ուսումնական այց» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանին ներկա գտնվեցին նաև հանրապետության տարբեր համայնքների ավագ դպրոցում սովորող 12 աշակերտներ: 
Գավառից ծրագրին մասնակցում էր Գավառ քաղաքի բնակիչ, «Այբ» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Վահե Դաբաղյանը: Վահեի թեկնածությունը նեկայացրել էր Գավառի քաղաքապետարանը՝ հաշվի առնելով նրա ուսման առաջադիմությունը, օտար լեզուների իմացությունը, տարբեր ծրագրերին ակտիվ մասնակցությունը և Եվրախորհրդի քաղաքականությամբ ու եվրոպական արժեքներով հետաքրքրվածությունը: 
Այցի ընթացքում աշակերտները եղել են Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, ծանոթացել Եվրախորհրդի քաղաքական ինստիտուտներին՝ այցելելով Եվրախորհորդ և Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 
Այցը կազմակերպվել էր Հայաստանի Համայնքների միության և համայնքների հովանու ներքո: Միության գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրիի խոսքերով՝ այցը նպատակ ուներ խրախուսելու համայնքների լավագույն աշակերտներին՝ միաժամանակ ներգրավելով նրանց երկրում ընթացքող եվրաինտեգրման գործընթացներում՝ որպես համայնքային զարգացման կարևոր նախապայման: 
Վահե Դաբաղյանը շնորհակալություն հայտնեց Գավառի քաղաքապետարանին և Հայաստանի համայնքների միությանը՝ նման հնարավորության համար՝ նշելով, որ այն կարևոր նշանակություն ուներ ոչ միայն նոր գիտելիքների, շփումների, այլև մասնագիտության հարցում կողմնորոշվելու համար: 
Այցի շրջանակներում աշակերտները եղել են նաև Ստրասբուրգի տեսարժան վայրերում:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx