Գավառի երիտասարդական կենտրոնում երիտասարդ ձեռներեցները ներկայացրեցին բիզնես ծրագրեր

08.04.2018

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը Գավառ քաղաքում այցելեցին երիտասարդական բազմաֆունկցիոնալ նորաբաց կենտրոն, որտեղ հանդիպում ունեցան Գավառի տարածքի երիտասարդ ձեռներեցների հետ:Երիտասարդները հյուրերին ներկայացրեցին տարածաշրջանում բիզնես սկսելու իրենց գաղափարներն ու արդեն իսկ կազմված բիզնես նախագծերը: Ներկայացված ծրագրերի մի մասն արդեն մասնակցում են դրամաշնորհային տարբեր մրցույթների, իսկ մնացածը  դեռևս գտնվում են ամբողջականացման փուլում: Ծրագրերն ու գաղափարները հիմնականում վերաբերում էին զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և կենտրոնների ու փոքր արտադրամասերի ստեղծմանը: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը ողջունեց «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական  կազմակերպության այս նախաձեռնությունը և նշեց, որ քաղաքապետարանը հնարավորության սահմաններում օգտակար կլինի ծրագրերի իրականացմանը, իսկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը մարզում երիտասարդական քաղաքականության իրականացման գործում ունեցած նշանակալի դերի համար ,,Գեղարեգ,, կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Դաշտոյանին խրախուսեց Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով:Մարզպետն ու քաղաքապետը շնորհակալություն հայտնեցին նաև    երիտասարդ ձեռներեցներին՝ նման նախաձեռնություն  ցուցաբերելու  համար, նշելով, որ պետությունը խրախուսում և   աջակցում է   խելացի ու հեռանկարային  բիզնես գաղափարներն ու  ծրագրերը, որի  համար հարկավոր  է  պրպտել,  գտնել ամենաարդյունավետ եղանակն  ու հետևողական լինել դրա իրականացմանը: Նրանք  հույս հայտնեցին,  որ  նման ձևաչափով հանդիպումները կնպաստեն մարզում երիտասարդների բիզնես գիտելիքների  ընդլայնմանը և  հավելեցին,  որ պատրաստ են նման ձևաչափով հանդիպումներ ունենալ մարզի մյուս տարածաշրջաններում:  Երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին  Գեղարքունիքի մարզպետին և Գավառի քաղաքապետին՝  երիտասարդական նախաձեռնությունները   մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, հետաքրքիր մտահղացումները  խրախուսելու  համար:  Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը  և  Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը շրջեցին  նորաբաց կենտրոնում, ծանոթացան   առկա պայմաններին: 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx